Սննդամթերքի և FMCG ապրանքների դիստրիբյուցիա Հայաստանում

Ընտրված բրենդներ Մեկ վստահելի գործընկեր

Իմանալ ավելին

Մեր մասին

Novex Group-ը ներմուծման և դիստրիբյուցիայի ընկերություն է, որը միջազգային բրենդները կապում է Հայաստանի շուկայի հետ։

Մենք համագործակցում ենք ընտրված արտադրողների և բրենդների հետ՝ ապահովելով ոչ միայն ապրանքների ներմուծումն ու դիստրիբյուցիան, այլև դրանց արդյունավետ ներկայացումը և զարգացումը տեղական շուկայում։

Մեր աշխատանքը ներառում է վաճառքի կազմակերպում, դիստրիբյուցիա, մերչենդայզինգ և մարքեթինգային աջակցություն՝ յուրաքանչյուր բրենդի համար ձևավորելով երկարաժամկետ աճի հիմք։

Մենք հավատում ենք, որ հաջող համագործակցությունը կառուցվում է վստահության, պատասխանատվության և ընդհանուր նպատակների վրա։

NOVEX GROUP
3000+Վաճառքի կետ
14+Միջազգային բրենդ
1000+Ապրանքատեսակ

Առաքելություն

Մեր առաքելությունն է միջազգային որակյալ բրենդները հասանելի դարձնել Հայաստանի շուկայում՝ ապահովելով արդյունավետ դիստրիբյուցիա, վաճառքի զարգացում և մարքեթինգային աջակցություն։ Մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ արժեք ինչպես մեր գործընկերների, այնպես էլ հաճախորդների և սպառողների համար։

Տեսլական

Դառնալ Հայաստանի ամենավստահելի և նախընտրելի դիստրիբյուցիոն գործընկերը՝ ձևավորելով միջազգային ուժեղ բրենդների ընտրանի և ապահովելով դրանց կայուն զարգացումը հայկական շուկայում։

Արժեքներ

Վստահություն

Մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ՝ հիմնված ազնվության, թափանցիկության և փոխադարձ վստահության վրա։

Պատասխանատվություն

Մենք պատասխանատվություն ենք կրում մեր ստանձնած պարտավորությունների, ներկայացվող բրենդների և աշխատանքի արդյունքի համար։

Գործընկերություն

Մենք մեր մատակարարների և հաճախորդների հետ հարաբերությունները կառուցում ենք որպես երկարաժամկետ գործընկերություն՝ հիմնված ընդհանուր աճի վրա։

Գերազանցություն

Մենք ձգտում ենք բարձր չափանիշների՝ վաճառքից և դիստրիբյուցիայից մինչև մերչենդայզինգ և մարքեթինգ։

Զարգացում

Մենք մշտապես փնտրում ենք նոր հնարավորություններ՝ զարգացնելու մեր գործընկեր բրենդները, ընդլայնելու շուկան և կատարելագործելու մեր աշխատանքը։

Մեր ծառայությունները

Ներմուծում

Կազմակերպում ենք միջազգային բրենդների և ապրանքների ներմուծման ամբողջ գործընթացը՝ ապահովելով համակարգված և արդյունավետ մատակարարում դեպի Հայաստան։

Լոգիստիկա

Կառավարում ենք ապրանքների մատակարարման և փոխադրման գործընթացները՝ արտադրողից մինչև տեղական շուկա։

Պահեստավորում

Ապահովում ենք ապրանքների պատշաճ պահեստավորում և պաշարների արդյունավետ կառավարում՝ պահպանելով յուրաքանչյուր ապրանքային խմբի պահանջները։

Դիստրիբյուցիա

Ապահովում ենք ներկայացվող ապրանքների հասանելիությունը վաճառքի տարբեր ալիքներում՝ զարգացնելով բրենդների ներկայությունը Հայաստանի շուկայում։

Վաճառքի կառավարում

Կառավարում և զարգացնում ենք վաճառքը՝ աշխատելով վաճառքի ծավալների, ապրանքային հասանելիության և բրենդների կայուն աճի ուղղությամբ։

Մերչենդայզինգ

Ապահովում ենք ապրանքների ճիշտ ներկայացվածությունը վաճառքի կետերում՝ վերահսկելով տեսականին, հասանելիությունը, դասավորվածությունն ու բրենդային տեսանելիությունը։

Մարքեթինգ և բրենդի զարգացում

Մշակում և իրականացնում ենք բրենդների զարգացմանն ուղղված մարքեթինգային ծրագրեր՝ ներառելով շուկա մուտքի ռազմավարություն, trade marketing, առաջխաղացումներ, թվային հաղորդակցություն և սպառողների հետ աշխատանք։

HoReCa ուղղություն

Համագործակցում ենք HoReCa ոլորտի գործընկերների հետ՝ առաջարկելով համապատասխան ապրանքատեսականի և կազմակերպելով կանոնավոր մատակարարումներ։

Բրենդներ

Նորություններ

Բոլոր նորությունները

Միացիր մեր թիմին

Միանալ