← Վերադառնալ
SFAD ապրանքանիշն այսուհետ Novex Group-ի պորտֆելում է — 1

SFAD ապրանքանիշն այսուհետ Novex Group-ի պորտֆելում է

Novex Group-ը շարունակում է ընդլայնել իր բրենդային պորտֆելը՝ Հայաստանի շուկա բերելով միջազգային շուկաներում կայացած և բարձր ներուժ ունեցող ապրանքանիշեր։

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր պորտֆելը համալրվել է SFAD ապրանքանիշով՝ Ուզբեկստանում լայն ճանաչում և սպառողների վստահություն վայելող սննդային բրենդով։

SFAD-ն առանձնանում է իր արտադրանքի բարձր որակով, կայուն արտադրական ստանդարտներով և լայն տեսականիով։ Ուզբեկստանի շուկայում ձևավորած ամուր դիրքերն ու բրենդի ճանաչելիությունը կարևոր հիմք են նաև նոր շուկաներում հետագա զարգացման համար։

Համագործակցության շրջանակում Novex Group-ը ստանձնում է SFAD ապրանքանիշի ներկայացումը և զարգացումը Հայաստանի շուկայում՝ կենտրոնանալով արդյունավետ դիստրիբուցիայի, վաճառքի ալիքների ընդլայնման և բրենդի երկարաժամկետ դիրքավորման վրա։

SFAD-ի համալրումը համապատասխանում է Novex Group-ի զարգացման ռազմավարությանը՝ ձևավորել մրցունակ ապրանքանիշերի ուժեղ պորտֆել և դառնալ վստահելի գործընկեր ինչպես միջազգային արտադրողների, այնպես էլ Հայաստանի մանրածախ և մեծածախ շուկայի համար։

Մենք հավատում ենք, որ SFAD-ն ունի Հայաստանի շուկայում կայուն դիրք գրավելու և սպառողների վստահությունը ձեռք բերելու բոլոր նախադրյալները։

Novex Group — Selected brands, one trusted partner.