← Վերադառնալ
Kariz-ը միանում է Novex Group-ի բրենդային պորտֆելին — 1

Kariz-ը միանում է Novex Group-ի բրենդային պորտֆելին

Novex Group-ի բրենդային պորտֆելը համալրվել է Kariz ապրանքանիշով՝ բարձրորակ բնական հյութերի և սմուզիների տեսականիով։

Kariz-ը Rahmani Group-ի պրեմիում ըմպելիքների ապրանքանիշն է, որը կենտրոնացած է բնական բաղադրության, մրգային հարուստ համերի և ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան արտադրանքի ստեղծման վրա։

Ապրանքանիշի առանցքային ուղղություններից են 100% բնական հյութերն ու 100% բնական սմուզիները, որոնք արտադրվում են առանց ավելացված շաքարի և կոնսերվանտների։ Kariz-ի տեսականին առանձնանում է նաև համային բազմազանությամբ՝ դասական մրգային հյութերից մինչև տարբեր մրգերի համադրությամբ սմուզիներ։

Kariz-ի համալրումը կարևոր քայլ է Novex Group-ի ըմպելիքների կատեգորիայի զարգացման և պորտֆելի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի Հայաստանի շուկայում զարգացնել ապրանքանիշի ներկայությունը՝ ապահովելով արդյունավետ դիստրիբուցիա, վաճառքի ալիքների ընդլայնում և երկարաժամկետ բրենդային աճ։

Այս համագործակցությամբ Novex Group-ը շարունակում է իր ռազմավարությունը՝ Հայաստանի շուկային ներկայացնել որակյալ, մրցունակ և սպառողական ժամանակակից պահանջներին համապատասխան միջազգային ապրանքանիշեր։

Novex Group — Selected brands, one trusted partner.